ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կանդրադառնան Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի հարցին․ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի այցը Ռուսաստան ծրագրվել էր դեռ որոշ ժամանակ առաջ, և որ Մոսկվան նախապատրաստվում է դրան։«Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ-ն և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն»,- ի թիվս այլնի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


