Team Telecom-ում կապը վերականգնվել է
Team Telecom-ում այսօր կարճաժամկետ տեխնիկական խնդիր էր առաջացել եւ ոչ բոլոր բաժանորդների մոտ։ Ներկա պահին կապը վերականգնվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Team Telecom-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ Team Telecom Armenia-ի կապերի հետ խնդիրներ կան:
Auroranews-ը կապ հաստատեց Team Telecom Armenia-ի թեժ գիծ, որտեղից մեզ ասացին. «Որոշ բաժանորդների մոտ կապի ծառայությունների սահմանափակում։ Անում են ամեն ինչ կարգավորելու համար»:


