ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: «Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է»,- գրված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։


