Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավներին և դրանց շարունակության հնարավորություններին։ Քննարկվել է նաև ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավը, որի շրջանակում հայտնի միջազգային ինֆլուենսերների այց է նախատեսվում Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։


