TRIPP․ ինչ հարցեր Երևանը չի կարողանա որոշել առանց Վաշինգտոնի
Երևանն ու Վաշինգտոնը բաժնետիրական ընկերություն են հիմնում TRIPP նախագծի համար: Այս մասին քննարկում է եղել ՀՀ կառավարությունում:
Ընկերություն ստեղծելու մասին համաձայնագրով առանձնացվելու է 16 հարցերի խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքին և ծրագրերին 3–րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականությունը և այլն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ–ում։


