Լավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվի
MediaHub-ն ուսումնասիրել է կառավարության այսօրվա նիստի օրակարգը, բերված նախագծերից մեկով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը 2027-ին ևս իրականացնել։
Հաշվի առնելով միջոցառման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա ֆինանսական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։Հարկ է նշել, որ նախագծով չեն փոփոխվում հետվճարի տրամադրման գործող պայմանները, հետվճարի չափը և դրա հաշվարկման կարգը:«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի միջոցառման շարունակականությունը և դրա իրականացումը 2027 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան:Միաժամանակ, նախագծով նախատեսվող ժամկետի երկարաձգումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացվող միջնաժամկետ բյուջետային պլանավորմանը։


