Մոսկվան սպասում է Փաշինյանի որոշմանը․ Պեսկովը փակագծեր է բացել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն կորոշի այս տարվա վերջին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր մասնակցության հարցը։ Այս մասին «Վեստի» – ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում առայժմ տեղեկացված չեն այդ մասին։
«Մենք դեռ չգիտենք, դա պետք է հարցնել Փաշինյանին։ Կարծում եմ՝ երբ նա լինի Մոսկվայում, հենց այդ ժամանակ էլ կհայտնի՝ մասնակցելո՞ւ է ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե՞ ոչ», — ասել է նա։
ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։


