«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել:
Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել:
Ավելին, մեր աղբյուրի կարծիքով, նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու եւ հանրաքվեի դնելու համար:
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են եւ նախագիծը՝ անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել»:


