Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը «ամոթ» վանկարկեցին։ Դատարանը գտավ, որ անազատության հետ չկապված խափանման միջոցներն իր զօրու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը։Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արքեպիսկոպոսն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Մեղադրանքը հիմնվում է հեռախոսազրույցների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած որոշ գրավոր «ապացույցների» վրա։ Հիմնական «ապացույցներից» մեկը ինչ-որ քարտեզ է, որը, ըստ մեղադրանքի, հեղաշրջման ծրագրի սխեմա է։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Տաթևիկ Սողոյանը, այդ քարտեզը, հարյուրավոր այլ նամակների ու դիմումների հետ մեկտեղ, փոխանցել են հավատացյալները, և այն չի կարող դիտարկվել որպես որևէ գործողության նախապատրաստություն։


