2027 թվականը շատերի համար կարող է դառնալ կյանքի նոր փուլի սկիզբ։ Արևելյան աստղագուշակության համաձայն՝ Կարմիր Կրակե Այծի տարին որոշակի ծննդյան տարիների ներկայացուցիչներին խոստանում է նոր հնարավորություններ, ֆինանսական բարելավում, մասնագիտական առաջընթաց և անձնական կյանքում դրական փոփոխություններ։
MediaTime.am-ն է գրում, որ աստղագուշակական կանխատեսումների համաձայն՝ հատկապես հաջողակ կարող են լինել այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին ստիպված են եղել հաղթահարել դժվարություններ, հետաձգել իրենց ծրագրերը կամ երկար սպասել ցանկալի արդյունքներին։ 2027 թվականը նրանց համար կարող է դառնալ սեփական հնարավորությունները բացահայտելու և նախկինում սկսած գործերը հաջողությամբ ավարտին հասցնելու ժամանակաշրջան։
*Ճագարի տարում ծնվածներ՝ 1975, 1987, 1999 և 2011 թվականներ*
Այս տարիներին ծնվածներին կարող են սպասել հաճելի փոփոխություններ։ 2027 թվականին նրանց համար կարևոր կլինի չվախենալ նոր առաջարկներից և չհրաժարվել այն հնարավորություններից, որոնք առաջին հայացքից անսովոր կթվան։ Ֆինանսական ոլորտում հնարավոր են եկամտի ավելացման, նոր աշխատանքի կամ լրացուցիչ զբաղվածության հեռանկարներ։ Հատկապես բարենպաստ կարող է լինել տարին նրանց համար, ովքեր ցանկանում են սեփական գործ սկսել կամ մասնագիտական նոր ուղղություն ընտրել։
*Խոզի տարում ծնվածներ՝ 1971, 1983, 1995 և 2007 թվականներ*
Խոզի տարում ծնվածների համար 2027 թվականը կարող է առանձնանալ կայունության և նյութական բարելավման հնարավորություններով։ Երկար ժամանակ ներդրած ջանքերը կարող են վերջապես նկատելի արդյունքներ տալ։ Այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ֆինանսական առաջարկներին, նոր համագործակցություններին և մասնագիտական կապերին։ Հնարավոր է՝ հենց անսպասելի ծանոթությունը կամ առաջարկը դառնա հաջողության հասնելու կարևոր քայլը։ Անձնական կյանքում ևս կարող են դրական փոփոխություններ լինել։ Ընտանեկան հարցերը կարող են աստիճանաբար կարգավորվել, իսկ միայնակներին նոր ծանոթություններ են սպասվում։
*Ձիու տարում ծնվածներ՝ 1978, 1990, 2002 և 2014 թվականներ*
2027 թվականը կարող է ակտիվ ու իրադարձություններով հարուստ լինել Ձիու տարում ծնվածների համար։ Նրանց սպասվում են նոր նպատակներ, հետաքրքիր առաջարկներ և սեփական կարողություններն ապացուցելու հնարավորություններ։ Հատկապես կարևոր կլինի նախաձեռնողականությունը։ Նրանք, ովքեր երկար ժամանակ մտածել են աշխատանքը փոխելու, սեփական նախագիծն իրականացնելու կամ նոր բիզնես սկսելու մասին, կարող են համապատասխան պայմաններ գտնել իրենց ծրագրերն առաջ տանելու համար։ Ֆինանսական հաջողությունը կարող է ուղեկցվել նաև անձնական աճով։ Կարևոր է ճիշտ գնահատել հնարավորությունները և չշտապել կարևոր որոշումներ կայացնելիս։
*Այծի տարում ծնվածներ՝ 1967, 1979, 1991, 2003 և 2015 թվականներ*
Քանի որ 2027 թվականը Կարմիր Կրակե Այծի տարին է, արևելյան հորոսկոպում այս նշանի ներկայացուցիչների համար այն կարող է դառնալ ինքնադրսևորման և կյանքի նոր նպատակներ սահմանելու շրջան։ Նրանցից շատերը կարող են վերանայել իրենց առաջնահերթությունները, նոր ուժ գտնել վաղուց հետաձգված ծրագրերն իրականացնելու համար։ Ֆինանսական ոլորտում հաջողությունը կարող է կապված լինել համառ աշխատանքի, ճիշտ որոշումների և նոր հնարավորություններից օգտվելու հետ։ Այս տարվա ընթացքում կարևոր կլինի հավատալ սեփական ուժերին և չվախենալ փոփոխություններից։
*Ի՞նչ է խորհուրդ տալիս 2027 թվականը մյուսներին*
Աստղագուշակական կանխատեսումներով՝ տարին հաջողության հասնելու հնարավորություններ կարող է ստեղծել նաև մյուս ծննդյան տարիների ներկայացուցիչների համար։ Պարզապես յուրաքանչյուրի դեպքում հաջողության ճանապարհը կարող է տարբեր լինել։ Ոմանց համար առաջնային կլինի ֆինանսական կայունությունը, մյուսների համար՝ աշխատանքային առաջընթացը, իսկ որոշների համար՝ ընտանեկան երջանկությունն ու երկար սպասված անձնական փոփոխությունները։ 2027 թվականի գլխավոր խորհուրդը մեկն է՝ չվախենալ նոր էջ բացելուց, ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և բաց չթողնել այն շանսերը, որոնք կարող են փոխել կյանքը։


