Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները․ ի՞նչ է պետք իմանալ
Հայաստանի զինված ուժերի համալրման նպատակով 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։Որոշման նախագիծ է ընդգրկված կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում։Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը։Կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
Սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
- https://www.youtube.com/live/-USxefvGRkA?si=aoLu_O6qHYVPWJ_p


