ՀՐԱՏԱՊ
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
30.04.2026
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
29.04.2026
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

Մեր հարևան և пխերիմ «բարեկամ» Թուրքիային սպшռնում են ավերիչ, ամայшցնող երկրшշարժեր ու նույնիսկ ցпւնամի

admin
12.02.2025 3 Min Read
1 0

 

Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչությունը (AFAD), 2025թ. փետրվարի սկզբից մինչև 10- ը, այսինքն՝ ընդամենը 10 օրում տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել երկրաշարժի ուժգնությունը կամ էներգիան բնութագրող Ռիխտերի սանդղակով ավելի քան 3 մագնիտուդով (երկրաշարժի ինտենսիվության 12 բալանոց MSK-64  սանդղակով՝ 5 բալ) 761 երկրաշարժ, որոնք համարվում են բավական ուժեղ:

Նկատի ունենալով տագնապալի վիճակը, Թուրքիան, ինչպես տեղեկացրել է «Аргументы и факты» – ն, Էգեյան ծովի Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության աճի հետ կապված հնարավոր երկրաշարժերին և ցունամիներին նախապատրաստվելու ակտիվ միջոցներ է սկսել:

Հիշյալ վարչության տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումները սաստկանում են Սանտորինիից մոտ 25 կմ հյուսիս- արևելք (այսինքն՝ երկրաշարժերի էպիկենտրոնները հիմնականում գտնվում են կղզուց ընդամենը 25 կմ հեռավորության վրա), ընդ որում, դրանց օջախի խորությունը տատանվում է 5- 25 կմ- ի սահմաններում: Թուրքիայի ափերին ամենամոտ երկրաշարժը գրանցվել է 140 կմ հեռավորության վրա: AFAD- ի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Կոլումբո ստորջրյա հրաբխի շրջանում:

Կա նաև հրաբխային ակտիվության հավանականություն, ինչը իրավիճակն էլ ավելի վտանգավոր է դարձնում։ Այս կապակցությամբ AFAD- ն արդեն տեղակայել է բջջային ազդանշանային համակարգեր այնպիսի մարզերում, ինչպիսիք են Իզմիրը, Այդինը և Մուղլան, որպեսզի անհապաղ տեղեկացնեն տեղի բնակչությանը հնարավոր սպառնալիքների մասին:

AFAD- ը նաև ուժեղացրել է համակարգումն արտակարգ իրավիճակների արձագանքման տարբեր ստորաբաժանումների միջև՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանք ապահովելու համար:

Թուրքական «NTV Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով AFAD- ին, հաղորդել է, որ Էգեյան ծովում շարունակվող երկրաշարժերի ֆոնին հնարավոր ցունամիների մասին նախազգուշացնելու համար ազդանշանային համակարգեր են տեղակայվել նաև Թուրքիայի Բոդրումի շրջանում: РБК- ի փոխանցմամբ, տարածաշրջան են ժամանել AFAD- ի խմբերը տարբեր նահանգներից։ Քաղաքացիներին ահազանգելու համակարգեր են տեղադրվել նաև Սեֆերիհիսարի, Դիդիմի և Դատչայի ափամերձ շրջաններում:

Էգեյան ծովում հունվարի վերջից շարունակվում են երկրաշարժերը։ Ցնցումները զգացել են, մասնավորապես, հունական Սանտորինի (Թիրա) կղզու բնակիչները, որտեղ հրաբխի հզոր ժայթքման վտանգ կա: Ամերիկյան «The New York Times» թերթը գրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում կղզու 15 հազար բնակիչներից այն լքել է 13 000- ը։

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունում հայտարարել են, որ Էգեյան ծովում սեյսմիկ ակտիվության հետևանքները կարող են հասնել մինչև Թուրքիա և ցունամի առաջացնել, հատկապես Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման դեպքում:

Նախկինում Էգեյան ծովում, Սանտորինիի մոտ հրաբխի ժայթքումներ, ինչպես նաև 7,5 մագնիտուդով երկրաշարժեր եղել են, այսինքն՝ տվյալ տարածաշրջանը հայտնի է իր բարձր սեյսմիկ ակտիվությամբ: Թուրքիայի իշխանությունները լուրջ սպառնալիք են համարում Էգեյան ծովում հնարավոր երկրաշարժը և ցունամին:

AFAD- ը շաբաթ օրը հայտնել է, որ Էգեյան ծովում հրաբխի ժայթքման, երկրաշարժի և ցունամիի վտանգի հետ կապված արտահերթ միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել ու մի շարք նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Էգեյան ափի նահանգներում կառավարման բոլոր ստորաբաժանումները բերվել են մշտական պատրաստության վիճակի և ուժեղացվել անձնակազմի և տեխնիկայի առումով:

Երկու տարի առաջ՝ 2023թ. փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ- արևելքում տեղի էր ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ (MSK-64 սանդղակով՝ մոտ 10 բալ) երկու կործանարար երկրաշարժ։ Տարերքի հարվածն այն ժամանակ խլել էր 53,5 հազար մարդու կյանք, ավելի քան 107 000 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։ Սա համարվում է Թուրքիայի ամենահզոր երկրաշարժը 1939թ. Երզնկայի (թուրքական ներկայիս անվանումը՝ Էրզինջան) աղետից հետո, որի ինտենսիվությունը MSK-64 սանդղակով կազմել է 10 բալ: Թուրքիայի իշխանությունները 2023թ. երկրաշարժի հզորությունը համեմատել են 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Այն ժամանակ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին նաև հարևան Սիրիայում, որտեղ զոհվել էր ավելի քան 8000 մարդ:

Հունաստանի կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը, ТАСС- ի տեղեկացմամբ , փետրվարի 6- ին Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարել վերջին շաբաթներին այնտեղ տեղի ունեցող մշտական երկրաշարժերի պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև մարտի 1- ը: Հունական «ERT- News» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էգեյան ծովի Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջանում մինչև փետրվարի 9-ը, նախորդած 10 օրվա ընթացքում ավելի քան 7,7 հազար երկրաշարժ է տեղի ունեցել, ընդ որում, 108 ստորգետնյա ցնցում է եղել 4 մագնիտուդից բարձր ուժգնության: Փետրվարի 5- ին գրանցվել է այս պահին ամենաուժեղ երկրաշարժը՝ 5,2 (շուրջ 7 բալ): Տուժածներ և ավերածություններ չեն եղել:

Life.ru- ի փոխանցմամբ , Երկրաշարժերի և հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով մարդիկ շտապում են լքել հունական Սանտորինի կղզին: Բնակիչներն ու զբոսաշրջիկները խուճապահար ձգտում են հեռանալ հունական Սանտորինի կղզուց: Տեղական «Naftemporiki» պարբերականի տեղեկացմամբ, կղզու «Աթենիոս» նավահանգստում երկար հերթեր են նկատվում:

«Մշտական սեյսմիկ ակտիվության և ավելի հզոր երկրաշարժի կամ հրաբխի արթնացման վախի պատճառով մարդիկ փորձում են կղզուց դուրս գալ լաստանավերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սանտորինիում և Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի մի քանի այլ կղզիներում երկուշաբթի փակվել են դպրոցները: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել շենքերի ներսում մարդկանց զանգվածային կուտակումներից: Սանտորինիի բնակիչներից շատերն ավերածությունների վախի պատճառով գիշերն անցկացրել են փողոցում գտնվող մեքենաներում և վրաններում:

«Известия»– ի տեղեկացմամբ , այսօր ևս 5 մագնիտուդով, այսինքն՝ բավական ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի ափերի մոտ: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է հունական Կրետե կղզու 137 000 բնակչությամբ Հերակլիոն քաղաքից 153 կմ հյուսիս:

Share Article

admin

Previous Post

Շոկ. «2 լիտր шրյпւն են հանել ներսիցս»… մшhից հшզիվ փրկվшծ Հասմիկ Խոջյանը պшտմել է ինչ է կատարվել

Next Post

Փետրվարի 12-ի աստղագուշակ․․․Ձկներ՝ այսօր Դուք հшջողությունների եք հասնում ցшնկացած բնագшվառում

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!