ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ գրոհել են Հյուսիսային կամուրջը
Ռուսական զորքերը գիշերը, զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային, գրոհել են նաև Կիևի Հյուսիսային կամուրջը։
Գլխավոր թիրախներից մեկը դարձել է Կիևը, որտեղից, մասնավորապես, հաղորդվում է Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներին բալիստիկ հրթիռներով հասցված հարվածների մասին։
Shot տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հարձակման ժամանակ կիրառվել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ և «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներ։
Տեղական լրատվական ալիքների տվյալներով՝ մի քանի հզոր հարվածներից հետո Կիևի շրջանների մեծ մասում առաջացել են ջրամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախնական տվյալներով հաստատել է Կիևում Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջներին հասցված հարվածները, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարման և ջերմամատակարարման խափանումները։ Քաղաքապետը սահմանափակվել է կարճ հաղորդագրություններով՝ առանց մանրամասներ ներկայացնելու։


