Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչներից մեկը զոհվել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներ սէ տացել Աղստևի շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով:
Հայտարարության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել չպայթած զինամթերքի հետ կապված խնդիրների հետևանքով։ Դեպքի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Ղազախի շրջանի Դեմիրչիլար գյուղի բնակիչ Ռասուլ Իբրահիմովը (ծնված 1986թ.), իսկ Ղազախի շրջանի Դաշսալահլի գյուղի բնակիչ Սահիբ Ամրահովը վնասվածքներ է ստացել։


