ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Վթшր է եղել․ Աշոտ Ղազարյանն իր վարած մեքենայով գլխիվшյր հայտնվել է ճանապшրհի մեջտեղում

Փետրվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թաթուլ գյուղից դեպի Կանչ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ քարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 49-ամյա Մարիամ Մ-ն և 42-ամյա Ազնիվ Ն.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյան գլխավորությամբ:

 

 

Տեղում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես զինղեկ:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել