Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որում գտնվել է գնդապետ։ Այս մասին գրում է «Фонтанка»-ն։ Ալիքի տվյալներով՝ մեքենան պայթել է նոյեմբերի 12-ի առավոտյան Շուշարիում՝ Կոլպինսկոյե խճուղում, երբ զինծառայողը գտնվել է ղեկին։
Ավտոմեքենայում եղել է նաև նրա ընտանիքի անդամը, որը ողջ է մնացել, սակայն ստացել է վնասվածքներ։ Պայթուցիկն ամրացրել են զինվորականի մեքենային և պայթեցրել հեռակառավարմամբ, երբ գնդապետը դուրս է եկել բակից։


