Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք կարևոր օրենքներ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, նախագահը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին, ինչպես նաև Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքները։
Բացի այդ, ստորագրվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին, ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։


