ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջո Բայդենի վրա կաթի տուփեր են նետել
Պաղեստինամետ ցուցարարները կաթի տուփեր և այլ առարկաներ են նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վրա՝ Դուբլինի Թրինիթի քոլեջ այցելության ժամանակ, հաղորդում է The Telegraph-ը։
Նա մասնակցել է արարողության, որտեղ իր որդուն՝ Հանթեր Բայդենին, քոլեջի Պատմական ընկերության կողմից շնորհվել է ոսկե մեդալ՝ հասարակական քննարկումներում ունեցած ակնառու ներդրման համար։ Նախկին նախագահին միացել է նաև նրա կինը՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Ակտիվիստները հավաքվել են շենքի դիմաց՝ վանկարկելով «Ամոթ քեզ» և Բայդենին անվանելով «Ցեղասպանության Ջո»։ Ըստ The Telegraph-ի՝ բողոքի ակցիան կապված էր նախկին նախագահի Գազայի պատերազմի վերաբերյալ քաղաքականության հետ։


