ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ավտոբուսից ծուխ է դուրս եկել, ուղևորները շտապ իջել են
AuroraNews.am-ը ռադիոլսողներից ստացել է տեսանյութ, որում երևում է թե ինչպես է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս գալիս ծուխ, իսկ ուղևորները դուրս են գալիս ավտոբուսից:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից AuroraNews.am-ին տեղեկացրին, որ պարբերաբար հրապարակում են տեղեկատվություն, որ նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են:
«Տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը խափանվել է, ինչի հետևանքով ավտոմատ կերպով գործարկվել է շարժիչի հակահրդեհային համակարգը։ Խուճապի մատնվել պետք չէ»,- AuroraNews.am-ին հայտնեցին գերատեսչությունից։


