Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում ուղևորներ են եղել, որոնք նույնպես չեն տուժել։


