Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի, օրինագիծն ԱԺ չի ուղարկվի. Արսեն Թորոսյան
Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի, օրինագիծն ԱԺ չի ուղարկվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
Մենք նայել ենք, հետևել ենք հանրային արձագանքներին, ինչպես նաև քննարկումներ ենք ունեցել մեր գործընկերների հետ Ազգային ժողովում՝ անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և որոշում ենք կայացրել այդ [թաղման նպաստի շահառուների ցանկը վերանայելու և ավելի հասցեական դարձնելու օրենսդրական փոփոխության] մասով մեր նախաձեռնությունը առաջ չտանել, այսինքն՝ որևէ փոփոխություն չիրականացնել», – ասել է նա:


