Ողբերգական վթար, «Mercedes»-ը մերկասառույցի պատճառով հետիոտնի է վրաերթի ենթարկել․ Shamshyan
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, այն սպասարկող կապավոր ընկերությունը ոչինչ չի արել՝ մերկասառույց ճանապարհն աղ ու ավազով մշակելու համար, և սառույցը հալչել է արևից։


