Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։Նա Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։


