Իսկ ինչո՞ւ պիտի թուրքերի հետ պատերազմենք․ Ալեն Սիմոնյան
Իսկ ինչո՞ւ պիտի թուրքերի հետ պատերազմենք, կարծում եմ, որ պատերազմելու առիթ չպիտի լինի, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Այն խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են, թե եկեք ռուսի պոչը բռնենք, որովհետև հակառակ դեպքում մեզ թուրքը կուտի, իրականության հետ որևէ կապ չունի»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը «մբոլորիս համար ծանր օր է». «Ինչպե՞ս ստացվեց, որ Սովետական Միության ղեկավարությունը 1960-ականներին թույլ տվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցենք։ Ես ունեմ դրա պատասխանը. նպատակն այն էր, որ մշտապես նայենք, գնանք ու հիշենք, որ եթե չլինի ռուս եղբայրը, ապա կգան և նոր ցեղասպանություն կանեն։
Պարզ է՝ ով է գայլը, գիտենք։ Ես պատարասվում եմ թույլ չտալ նոր ցեղասպանություններ տեղի ունեն, Հայաստանի պետականությունը վերանա։ Դա է ամենակարևորը»։


