Աննա Արևշատյանն է ամուսնու հետ. Նոր մանրամասներ

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

Նշենք, որ բռնության ենթարկող կինը Աննա Արևշատյանն է, Գեղարքունիքի մարզից:

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:

Նա այս պահին ոստիկանությունում է:
Հորդորում ենք տեսանյութը չտարածել:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

https://mediaarm.am/hy/page/%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%A1%D6%80%D6%87%D5%B7%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A7-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80?fbclid=IwAR3Pb-Zi6rp_Cq2nMwuWby_c07b5IOflZRKqw0yxsBMywzEbagBXHhJl5f4

420 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն