Ող բերգական վթարից զո հված 34-ամյա Մառլենի հոգեհանգստի արարողությունը՝ Նորքի եկեղեցում․ ֆոտո

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ 11 մարդու կյանք խլած ող բերգական ավտովթարի զո հերից 34-ամյա Մառլեն Մարգարյանի հոգեհանգստի արարողությունը։ Մառլենին հրաժեշտ տալու էին եկել ինչպես նրա հարազատներն ու ընկերները, այնպես էլ շարքային քաղաքացիներ։ «Ահավոր բան է, չենք հավատում։ Մի պահ մտա եկեղեցի, բայց չկարողացա երկար մնալ, արագ դուրս եկա, չէի կարող տեսնել այդ պատկերը։ Հայրը լաց էր լինում որդու դիակի վրա, ասում՝ վեր կաց, տղե՛ս․․․ Մայրն ուշագնաց եղավ։ Շատ դաժան ցավ է, խոսքեր չունեմ»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչներից մեկը։

Մառլենն ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Նա վթարի ենթարկված «Վոլկսվագեն»-ի վարորդն էր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ող բերգական ավտովթար։ Բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։  Ող բերգական վթարի ուղևորներն Արևմտյան Հայաստան ուղևորությունից էին վերադառնում։

Աղբյուր՝ oragir.news

4 333 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն