Թուրքիայում ուղղաթիռ է կոր ծանվել. զո հեր կան

Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մա հացել են 2 օդաչուն, վիրավորվել է տեխնիկական բաժնի ոստիկանը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիկայան։

Ինչպես նշվում է, ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը Հաթայից օդ է բարձրացել Գազիանթեփ։ Վերջին անգամ ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով 22:49-ին։ Ուղղաթիռը կործանվել է Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ։

Վթարի հետևանքով երկու օդաչու զո հվել է, մեկ տեխնիկ վիրավորվել է։ Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։

 

https://mediaarm.am/hy/page/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC-%D5%A7-%D5%AF%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6?fbclid=IwAR11MXjWE35JVRXf_L6VXvY8UMAcZlUAg-Qrz1DqVUdY3Ic2Gt0mZolZ0No

526 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն