Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլերը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջ դրել հակամարտությանը։
Բայրամովն ընդգծել է, որ անցյալ տարի նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի կողմից համապատասխան քայլերի իրականացումը։
Նա նաև նշել է, որ Միջին միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» զարգացումը տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում։


