Հոկտեմբերի 28-ին Երևանում Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վաղուց դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և սառեցրել իր անդամակցությունը կազմակերպությանը։
Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների կամ կազմակերպության գլխավոր քարտուղարության հայտարարությունները չեն կարող փոխել Հայաստանի դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը չի տեսնում ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալու հնարավորություն։


