Խերսոնի շրջանում մարդասիրական գործողությունն ընթանում է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված ծրագրով․ Պեսկով
Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի շրջանում մարդասիրական գործողությունն իրականացվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված ծրագրի համաձայն։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է РБК ռուսական լրատվամիջոցը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից, Ալյոշկիի շրջանում հաստատվել է լռության ռեժիմ՝ մարդասիրական գործողության նախապատրաստման նպատակով։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ գործողությունն ընթանում է նախապես համաձայնեցված պայմանավորվածությունների շրջանակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ներգրավվել էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ընտանիքներից բաժանված երեխաների վերադարձի հարցում՝ նպաստելով մարդասիրական երկխոսության հաստատմանը։


