Կարեն Ասլանյանը եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին և նվաճեց Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Կարեն Ասլանյանը եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին և նվաճեց Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հայ ըմբիշ Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի նկատմամբ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և արժանացել ոսկե մեդալի։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Ասլանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 12։4 հաշվով հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին։


