Լավ լուր՝ աշխшտող քաղшքացիների համար

 

«ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին (այս տարի՝ շաբաթ օր)։ Այն ոչ աշխատանքային օր է:

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, մարտի 7-ին աշխատանքը կարող են ավարտել մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել