Անցած գիշեր Վորոնեժը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումներից մեկին։ Ինչպես «Մաքս» հաղորդագրությունների հավելվածում հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը, հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Վորոնեժի ագլոմերացիայի և մարզի հարակից շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 113 անօդաչու թռչող սարք, խոցվել է ավելի քան 70 անօդաչու։
Ահաբեկչական հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է։ Եվս 17 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ մեկ երեխա։ Բոլոր տուժածներին արդեն ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Գուսևը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Նրա խոսքով՝ բժիշկները դրա համար կանեն հնարավոր ամեն ինչ։
Վիրավորների զգալի մասը, այդ թվում՝ ծանր վիրավորում ստացած երկու անձ, տուժել է Վորոնեժի ձախափնյա արվարձանով ընթացող գնացքում, որի վրա ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյանսկի մարզի Բորշչովո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կողմից միկրոավտոբուսի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու տղամարդ է զոհվել։ Հարվածը հասցվել է Պոգարի շրջանին։


