ՀՐԱՏԱՊ
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
29 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Երկնքից Հանրապետության հրապարակում աղավնիների պար էր (տեսանյութ)
30.04.2026
Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է (տեսանյութ)
29.04.2026
Մոսկվան էլ պատրաստվում է մայիսի 9-ի շքերթին՝ առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Գարնանային արձшկուրդի օրերը և տևողությունը հшյտնի է

admin
07.02.2025 One Min Read
1 0

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական

շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024-2025 ուսումնական տարում՝

1) Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:

2) Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

3) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների

սովորողներին գարնանային արձակուրդները տրվում են 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը: Նախարարության համաձայնությամբ:

Share Article

admin

Previous Post

Վրшերթ՝ Մարտունիում, 15-ամյա երեխան մшhшցել

Next Post

Ո՞վ է Մարտունիում վրшերթից մшհացած երիտшսարդը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!