Մոսկվան ջրի տակ է. հզոր անձրևներից հետո քաղաքում քաոս է | ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է ամպրոպով և ուժեղ քամու պոռթկումներով, այսօր ծածկել է Մոսկվան»,-այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտակարգ ծառայությունների աղբյուրը։
ՌԴ մայրաքաղաքի հյուսիսային մի շարք շրջաններում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների նորմայի մինչև կեսը։
Ցիկլոնը վրա է հասել 30 աստիճան տապից հետո։
Տեղատարափի հետևանքով հեղեղվել է նաև «Յասենևո» մետրոյի կայարանը, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Տյոպլի Ստան» և «Նովոյասենևո» կայարանների միջև։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Շչոլկովոյում առևտրի կենտրոններից մեկի տանիքը մասնակիորեն պոկվել է, իսկ Նովոկոսինո շրջանում քամին պոկել է կառուցվող շենքի ջերմամեկուսիչ ծածկույթի մի մասը։
Տեղատարափի հետևանքով ջրալցվել են նաև «Կալիտա» առևտրի կենտրոնը և GreenPark բնակելի համալիրը։
Ավելի վաղ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել էր, որ մինչև օրվա վերջ Մոսկվայում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամի։
Աղբյուր՝ ՏԱՍՍ


