Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունը շարունակում է գործել։
Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը ՆԳՆ-ից, այդ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է roadpolice.am կայքում ակտիվացնել էլեկտրոնային ծանուցման համակարգը։
ՆԳՆ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները, իսկ տուգանվելու դեպքում՝ օգտվել թվային լուծումներից՝ տուգանքը նվազեցված չափով վճարելու համար։


