Ող բերգական վթարից մա հացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մա հացածներից մեկը Լիանա Քոչինյանն էր, Երևան քաղաքից «Հեքիաթ» մանկապարտեզի մանկավարժ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Լիանայի քրոջ դուստրը:

 

«41տարեկան էր, ամուսնացած չէր գնացել էր իր պապերի հողը տեսներ` Աղթամարում ուխտի էր: Միշտ հավատքով, աստվածային մարդ էր, հետը  աստվածաշունչ Նարեկ էր տարել»,- պատմել է Լյուսի Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ող բերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

 

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
50 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն