Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 7:00-ն, Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է 493 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 180 անօդաչու թռչող սարք, հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական զորքերը զանգվածային ավիահարված են հասցրել Կիևում և Կիևի ու Խարկովի մարզերում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից օգտագործվող կապի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
Արխանգելսկի մարզի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի սպառնալիք է հայտարարվել, Max-ի եթերում հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին։
«Ուշադրություն։ Արխանգելսկի մարզի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի սպառնալիք է հայտարարվել։ Ես խնդրում եմ մարզի բոլոր բնակիչներին հանգստություն պահպանել», – գրել է Ցիբուլսկին։
Տրանսպորտային միջոցներում գտնվող անձանց խորհուրդ է տրվում լքել իրենց մեքենաները, դուրս գալ փողոցից և ապաստան գտնել ներսում։ Նրանց արգելվում է վերցնել կամ զննել անծանոթ առարկաներ, ինչպես նաև փորձել ինքնուրույն խոցել անօդաչու թռչող սարքը։


