Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում
|
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է շինանյութի պահեստ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 13։51-ին, մարվել՝ 14։25-ին։ |
Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ


