Մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ Հայաստանի ռեզիդենտ չափահաս քաղաքացիները պետք է ներկայացնեն 2025 թվականի եկամուտների հայտարարագիրը։ Ի՞նչ է լինում, եթե ոչինչ չանեք, կտուգանվե՞ք, կարելի՞ է սխալն ուղղել ավելի ուշ, և ո՞վ է ստանում ծախսերի վերադարձը։ Կան նաև երեք քիչ հայտնի կանոն՝ ատամնաբույժի ծախսերի, 2024-ի ծախսերի և հարազատներից ստացված գումարների մասին։ Ստորև՝ յոթ բան, որ անհրաժեշտ է իմանալ մինչև վերջնաժամկետը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, Կառավարության N 1067-Ն և N 956-Ն որոշումներով։
1. Ի՞նչ կլինի, եթե ոչինչ չանեք
Եթե մինչև վերջնաժամկետը ինքներդ հայտարարագիր չեք ներկայացնում, ՊԵԿ-ի նախալրացրած հայտարարագիրը համարվում է ներկայացված՝ վերջնաժամկետի դրությամբ ՊԵԿ-ի բազայում եղած տվյալներով։ Ընդ որում, ներկայացման օր է համարվում հենց վերջնաժամկետի օրը։
2. Կտուգանվե՞ք, եթե չներկայացնեք
Ոչ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-ին հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսված հայտարարագիրը ժամկետում չներկայացնելու համար, ուղղակիորեն չի տարածվում քաղաքացիների տարեկան եկամուտների հայտարարագրի վրա։ Ուշ ներկայացնելու հարկային տուգանք նույնպես չի առաջանում, քանի որ ձեր փոխարեն ներկայացված համարվող հայտարարագրի ներկայացման օրը վերջնաժամկետի օրն է։
Բայց եթե ունեք հարկվող եկամուտ, որը ՊԵԿ-ի տվյալներում չկա, այն նախալրացված հայտարարագրում չի երևա։ Նման դեպքում ավելի ապահով է հայտարարագիրը լրացնել կամ ճշտել ինքներդ։
3. Կարելի՞ է սխալն ուղղել նոյեմբերի 1-ից հետո
Այո։ Եթե ինքներդ եք սխալ հայտնաբերում, կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր, այդ թվում՝ ձեր փոխարեն ներկայացված համարվողի համար։ Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով, եթե ճշտումից հետո հարկը ավելանում է, դուք ազատվում եք հարկը պակաս ցույց տալու տուգանքից։ ՊԵԿ-ի տվյալները ստուգելու համար կարող եք գործատուից պահանջել տեղեկանք ձեր եկամուտների և պահված հարկի մասին։
4. Ո՞վ է ստանում ծախսերի վերադարձը
158-րդ հոդվածով կրթության և առողջապահության ծախսերի դիմաց եկամտային հարկը վերադարձվում է միայն այն դեպքում, եթե հայտարարագիրը ներկայացրել եք էլեկտրոնային ստորագրությամբ։ Առավելագույն չափերը տարեկան են՝ առողջապահության գծով 50 000 դրամ, կրթության գծով 100 000 դրամ, բոլոր ուղղություններով միասին՝ 100 000 դրամ, բայց ոչ ավելի, քան ձեր վճարած եկամտային հարկը։ Վճարումը պետք է կատարված լինի անկանխիկ և հենց ձեր կողմից, իսկ վերադարձ կարող եք ստանալ նաև ամուսնու, ծնողների և երեխաների համար կատարած ծախսերի դիմաց։
5. Ատամնաբույժի ծախսերի համար սա վերջին տարի՞ն է
N 1067-Ն որոշման 6-րդ կետով ատամնաբուժական ծառայությունները սոցիալական ծախս են համարվում միայն 2024 և 2025 թվականների համար։ Այսինքն՝ 2025-ին ատամնաբույժին վճարածը կարող եք հետ ստանալ 2025-ի ստորագրված հայտարարագրով, իսկ 2026-ին վճարածը գործող որոշմամբ այլևս չի վերադարձվում։
6. Իսկ 2024-ի ծախսե՞րը
2024-ի ծախսերի վերադարձի իրավունքը ծագում է, եթե 2024-ի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվել է 2025 կամ 2026 թվականների ընթացքում։ Այսինքն՝ եթե անցյալ տարի չեք ստորագրել, դա դեռ կարող եք անել մինչև այս տարվա ավարտը։
7. Ի՞նչ պետք չէ հայտարարագրել
Ընտանիքի անդամներից ստացված չհարկվող եկամուտները հայտարարագրման ենթակա չեն։ Այս դեպքում ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, երեխաները, պապերը, տատերը և թոռները։ Ուշադրություն. ծախսերի վերադարձի համար ընտանիքի շրջանակն ավելի նեղ է՝ միայն ամուսին, ծնողներ և երեխաներ։
Ամփոփելով՝ մինչև նոյեմբերի 1-ը չներկայացված հայտարարագիրը համարվում է ներկայացված ՊԵԿ-ի տվյալներով, չներկայացնելու համար տուգանք չկա, սխալը կարելի է ուղղել նաև հետո, ծախսերի դիմաց մինչև 100 000 դրամ վերադարձ ստանում են միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրողները, ատամնաբույժի ծախսերը վերադարձվում են միայն 2024 և 2025 թվականների համար, 2024-ի ծախսերը դեռ կարելի է հետ ստանալ մինչև տարեվերջ, իսկ հարազատներից ստացված չհարկվող գումարները հայտարարագրելու կարիք չկա, – տեղեկացնում է
Նոյեմբերի 1-ը հայտարարագրի վերջնաժամկետն է. 7 բան, որ անհրաժեշտ է իմանալ
Մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ Հայաստանի ռեզիդենտ չափահաս քաղաքացիները պետք է ներկայացնեն 2025 թվականի եկամուտների հայտարարագիրը։ Ի՞նչ է լինում, եթե ոչինչ չանեք, կտուգանվե՞ք, կարելի՞ է սխալն ուղղել ավելի ուշ, և ո՞վ է ստանում ծախսերի վերադարձը։ Կան նաև երեք քիչ հայտնի կանոն՝ ատամնաբույժի ծախսերի, 2024-ի ծախսերի և հարազատներից ստացված գումարների մասին։ Ստորև՝ յոթ բան, որ անհրաժեշտ է իմանալ մինչև վերջնաժամկետը։
Ինչպես տեղեկացնում է Iravabar.net-ը կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքով,Վարչականիրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, Կառավարության N 1067-Ն և N 956-Ն որոշումներով։
1. Ի՞նչ կլինի, եթե ոչինչ չանեք
Եթե մինչև վերջնաժամկետը ինքներդ հայտարարագիր չեք ներկայացնում, ՊԵԿ-ի նախալրացրած հայտարարագիրը համարվում է ներկայացված՝ վերջնաժամկետի դրությամբ ՊԵԿ-ի բազայում եղած տվյալներով։ Ընդ որում, ներկայացման օր է համարվում հենց վերջնաժամկետի օրը։
2. Կտուգանվե՞ք, եթե չներկայացնեք
Ոչ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-ին հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսված հայտարարագիրը ժամկետում չներկայացնելու համար, ուղղակիորեն չի տարածվում քաղաքացիների տարեկան եկամուտների հայտարարագրի վրա։ Ուշ ներկայացնելու հարկային տուգանք նույնպես չի առաջանում, քանի որ ձեր փոխարեն ներկայացված համարվող հայտարարագրի ներկայացման օրը վերջնաժամկետի օրն է։
Բայց եթե ունեք հարկվող եկամուտ, որը ՊԵԿ-ի տվյալներում չկա, այն նախալրացված հայտարարագրում չի երևա։ Նման դեպքում ավելի ապահով է հայտարարագիրը լրացնել կամ ճշտել ինքներդ։
3. Կարելի՞ է սխալն ուղղել նոյեմբերի 1-ից հետո
Այո։ Եթե ինքներդ եք սխալ հայտնաբերում, կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր, այդ թվում՝ ձեր փոխարեն ներկայացված համարվողի համար։ Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով, եթե ճշտումից հետո հարկը ավելանում է, դուք ազատվում եք հարկը պակաս ցույց տալու տուգանքից։ ՊԵԿ-ի տվյալները ստուգելու համար կարող եք գործատուից պահանջել տեղեկանք ձեր եկամուտների և պահված հարկի մասին։
4. Ո՞վ է ստանում ծախսերի վերադարձը
158-րդ հոդվածով կրթության և առողջապահության ծախսերի դիմաց եկամտային հարկը վերադարձվում է միայն այն դեպքում, եթե հայտարարագիրը ներկայացրել եք էլեկտրոնային ստորագրությամբ։ Առավելագույն չափերը տարեկան են՝ առողջապահության գծով 50 000 դրամ, կրթության գծով 100 000 դրամ, բոլոր ուղղություններով միասին՝ 100 000 դրամ, բայց ոչ ավելի, քան ձեր վճարած եկամտային հարկը։ Վճարումը պետք է կատարված լինի անկանխիկ և հենց ձեր կողմից, իսկ վերադարձ կարող եք ստանալ նաև ամուսնու, ծնողների և երեխաների համար կատարած ծախսերի դիմաց։
5. Ատամնաբույժի ծախսերի համար սա վերջին տարի՞ն է
N 1067-Ն որոշման 6-րդ կետով ատամնաբուժական ծառայությունները սոցիալական ծախս են համարվում միայն 2024 և 2025 թվականների համար։ Այսինքն՝ 2025-ին ատամնաբույժին վճարածը կարող եք հետ ստանալ 2025-ի ստորագրված հայտարարագրով, իսկ 2026-ին վճարածը գործող որոշմամբ այլևս չի վերադարձվում։
6. Իսկ 2024-ի ծախսե՞րը
2024-ի ծախսերի վերադարձի իրավունքը ծագում է, եթե 2024-ի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվել է 2025 կամ 2026 թվականների ընթացքում։ Այսինքն՝ եթե անցյալ տարի չեք ստորագրել, դա դեռ կարող եք անել մինչև այս տարվա ավարտը։
7. Ի՞նչ պետք չէ հայտարարագրել
Ընտանիքի անդամներից ստացված չհարկվող եկամուտները հայտարարագրման ենթակա չեն։ Այս դեպքում ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, երեխաները, պապերը, տատերը և թոռները։ Ուշադրություն. ծախսերի վերադարձի համար ընտանիքի շրջանակն ավելի նեղ է՝ միայն ամուսին, ծնողներ և երեխաներ։
Ամփոփելով՝ մինչև նոյեմբերի 1-ը չներկայացված հայտարարագիրը համարվում է ներկայացված ՊԵԿ-ի տվյալներով, չներկայացնելու համար տուգանք չկա, սխալը կարելի է ուղղել նաև հետո, ծախսերի դիմաց մինչև 100 000 դրամ վերադարձ ստանում են միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրողները, ատամնաբույժի ծախսերը վերադարձվում են միայն 2024 և 2025 թվականների համար, 2024-ի ծախսերը դեռ կարելի է հետ ստանալ մինչև տարեվերջ, իսկ հարազատներից ստացված չհարկվող գումարները հայտարարագրելու կարիք չկա, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ովքեր պետք է ներկայացնեն հայտարարագիր և որտեղ լրացնել եկամուտները՝ այս նյութում, որ եկամուտները կարելի է չներառել՝ այստեղ, իսկ եկամտային հարկի վերադարձի բոլոր հիմքերի մասին՝ այստեղ։


