Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Կոտայքի մարզում բախվել են BMW-ն և Mercedes-ը․ վերջինը բախվել է քարերին, հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարերին, հայտնվել է ձորակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Մ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 68-ամյա Սուսաննա Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


