Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են անցկացրել, այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նշվում է, որ հանդիպումը տևել է մոտ 15 րոպե:
Ըստ պարբերականի՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Կասպիական գագաթնաժողովին, բայց սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար:


