Հոկտեմբերի 8-ի տվյալներով՝ ոսկու մեկ տրոյական ունցիայի (31,1 գրամ) արժեքը կազմել է 4 132,6 դոլար՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,55%-ով։
Արծաթի մեկ ունցիայի գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով 59,96 դոլարի։
Մեկ գրամ մաքուր ոսկու արժեքը կազմել է մոտ 132,87 դոլար, իսկ արծաթինը՝ 1,93 դոլար։
Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 4 156,5 դոլար, իսկ արծաթինը՝ 60,25 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց։


