Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ընտանիքին պատուհասած ողբերգությունը ցնցել է համացանցի օգտատերերին։ Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյան ունի ավելի քան 800 000 բաժանորդ։ Իր բլոգում նա ներկայացնում էր թե ինչպես է վայելում կյանքը սիրելի ամուսնու՝ Թաթուլի, երեխաների, ընկերների հետ, ինչ շքեղ նվերներ ու հսկա ծաղկեփնջեր է նվիրում իրեն ամուսինը։
Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ընտանիքին պատուհասած ողբերգությունը ցնցել է համացանցի օգտատերերին։ Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյան ունի ավելի քան 800 000 բաժանորդ։ Իր բլոգում նա ներկայացնում էր թե ինչպես է վայելում կյանքը սիրելի ամուսնու՝ Թաթուլի, երեխաների, ընկերների հետ, ինչ շքեղ նվերներ ու հսկա ծաղկեփնջեր է նվիրում իրեն ամուսինը։Սակայն պարզվեց ընտանիքում՝ փակ դռների հետևում դժոխք է։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Կեմերովոյի բնակելի թաղամասերից մեկում գտնվող «Կրասնոյե օզերո» կանգառի մոտ 27-ամյա Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանության է դիմել։ Թաթուլի քույրը՝ Նարինեն մեղադրեց բլոգերին անբարոյական լինելու համար, հայտարարեց, Միլենեն եղբորը դաաճանել է նրա մանոկւթյան ընկերոջ՝ Արթուրի հետ։Ինչպես գրում է NGS42.RU-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, ճակատագրական քայլին դիմելուց առաջ բլոգերի ամուսինը մեքենայով գնացել է լճի մոտ, այնտեղից բազմիցս զանգահարել էր կնոջը ու կանչել իր մոտ։ Թե ի՞նչ նկատակով էր կանչում, այս պահին հստակ չէ։Հանգուցյալի քրոջ՝ Նարինեի խոսքով, զանգն անպատասխան է մնացել։ Նա հայտնել է, որ Միլենան այդ երեկո ընկերուհու հետ էր, նարգիլե էին ծխում։Միլենան հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը։ Նա հայտարարել է, որ ճշմարտությունը չի ասում՝ նրա ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով։Այս պատմությանը հետևող բազմաթիվ հետևորդների հետաքրքրում է, թե ի՞նչ է գրել Թաուլը կնոջը մահվանից առաջ։ Woman.ru-ի հետ զրույցում Կեմերովոյի Քննչական կոմիտեից հաստատել են, որ ներկայում Պետրոսյանի մահվան փաստով ստուգումներ են իրականացվում։


