Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հետ կապված թերացումներ եղել են, և դրանք հետևանքներ են ունենալու։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։«Սակայն այդ մասին մանրամասն հնարավոր կլինի խոսել ծառայողական քննության ավարտից հետո»։
«Ադրբեջանցի զինվորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո»,- նշել է նա։


