Իր վերջին օրերն է ապրում․ Նեթանյահուն ասել է՝ ովքեր են թիրախում
Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեր դեմ հարձակմանը մասնակցած ցանկացած անձ, ցանկացած ոք, որը պահել է մեր պատանդներին, իր վերջին օրերն է ապրում: Մենք կհասնենք նրանց, ճիշտ այնպես, ինչպես հասանք մյուսներին»,- հայտարարել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ FlyDubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ իրականացվող չվերթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակվողի նպատակը եղել է ինքնաթիռը՝ ուղևորների հետ միասին, կործանելը։ Նրա խոսքով՝ Իսրայելը նաև հետաքննում է՝ արդյոք հարձակվողին որևէ մեկը ուղղորդել է՝ ընդգծելով, որ դրա հետևում կանգնած անձը «շատ բարձր գին կվճարի»։


