Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում. փոխանցում է shamshyan.com-ը։
Բախվել են 23-ամյա Գոռ Ա․-ի վարած «Dodge Dart»-ը և 54-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» բեռնատարը։ Բախման հետևանքով «Dodge Dart»-ի դիմացի ձախ անվահեծանը պոկվել և շպրտվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի փաստով համապատասխան փաստաթղթեր են ձևակերպվում։ Պարզվում են նաև ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։


