Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդլայնել ճանապարհաշինությունը՝ հաշվի առնելով ավտոմեքենաների թվի աճը։
«Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,- ասել է Փաշինյանը։


