Սեպտեմբերի 26-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ընդհանուր առմամբ 20 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը
Սկզբում հաղորդվել էր Մոսկվային մոտեցող 11 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։ Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է ևս 9 անօդաչուի խոցման մասին, ինչից հետո ընդհանուր թիվը հասել է 20-ի։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Հնարավոր տուժածների կամ հասցված վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։


