Այս պահին իրավիճակը «Վերն Լարսում»` տարերային աղետի վտանգից հետո. ինչ է հայտնի
Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ավելի վաղ վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի էին տարհանվել ոստիկանության, մաքսային ծառայության աշխատակիցներն ու քաղաքացիները, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
Տարածքի մասնագետների ուսումնասիրությունից հետո վտանգի մակարդակը զրոյի է իջեցվել, և սահմանային անցակետում բեռնատարների, մարդատար մեքենաների ու քաղաքացիների տեղաշարժը երկու ուղղություններով ամբողջությամբ վերականգնվել է։
Հիշեցնենք` Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։


